▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երանի ես էլ Լեռ լինեի՜

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել` ավելացնելով հետևյալ մեկնաբանությունը.

«Լեռներն ուժեղ են, նրանք չեն վախենում մանրիկ«քարիկներից», նրանց էդ քարիկներով չես խոցի, չես վախեցնի, ու որ հաստատ է, չես սպանի։ Լեռներն անառիկ են։ Նրանց քամին ու փոթորիկը չեն սասանում, չեն վախեցնում, Լեռներն անսասան են։ 
Լեռներն անջուր չեն, նրանց միջով աղբյուրներն ես հոսում, նրանց գրկում՝ լճերն են։ Լեռներն իմաստուն են, տեսնում ու «տանում» են ամեն ինչ, հիշում ու պահում են ամեն բան, բայց նույն ամրակուռ Լեռն են մնում, քանզի Խաղաղ են Լեռները, ՊԱՇՏՊԱՆ ԵՆ ԼԵՌՆԵՐԸ։
Լեռները վերև են նայում. նրանք մաքուր են ու նրանց Ծովը՝ Երկինքն է. լի Հավատքով, լույսով ու Աստվածային Սիրով։ Լեռները... երանի ես էլ Լեռ լինեի՜ 
Հ.Գ. Մենք Լեռան ժողովուդ ենք, բայց մեզ Լեռան պես չենք զգում, այլ՝ մանր քարի...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին