▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ե՞րբ և ի՞նչ պայմաններում է Դիանա Տոռեսը ներողություն խնդրելու Տաթև Սարգսյանից. սկանդալի հետքերով

Վերջին ամիսներին համացանցի քննարկման ամենաթեժ թեմաներից մեկը դերասանուհիներ Դիանա Տոռեսի և Տաթև Սարգսյանի միջև  տարիներ առաջ եղած միջադեպի հանգուցալուծումն էր:

2 տարի տևած դատական գործընթացներից հետո դերասանուհի Տաթեւ Սարգսյանը դատարանում հաղթել է, իսկ դերասանուհի Դիանա Տոռեսը պարտավորվել է ներողություն խնդրել Տաթև Աարգսյանից և  գումարային փոխհատուցում տալ զրպարտության և վիրավորանքի համար:

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․  «Ցանկացանք ճշտել, թե ե՞րբ և ինչպե՞ս է լինելու Դիանա Տոռեսի կողմից ներողություն խնդրելը Տաթևից: Սակայն դերասանուհի Դիանա Տոռեսը հրաժարվեց պատասխանել մեր հարցին: Նա կարդաց մեր հաղորդագրությունը, սակայն այն անպատասխան մնաց:

Փորձել ենք մեկնաբանություն ստանալ նաև Տաթևից, ինչը ևս հաջորդիվ կներկայացնենք:

Հիշեցնենք, որ Տաթևը դիմահարդարներից մեկին գրել էր, որ չի ցանկանում իր լուսանկարները հրապարակվեն Դիանայի լուսանկարների կողքին, դա իրեն պատիվ չի բերում, ինչի արդյունքում սույն դիմահարդարը դա ցույց էր տվել Դիանային: Ի պատասխան՝ վերջինս ինստագրամյան իր էջում հրապարակումներ էր արել Տաթևի մասին՝ մասնավորապես անդրադառնալով նրա բարոյականությանը: Տաթևը դիմել էր դատարան իրեն զրպարտելու և վիրավորելու համար:

Իսկ հաղորդումներից մեկում, վերջերս, Տաթևը հետևյալն էր ասել.

«Կային մարդիկ, ովքեր այդ շրջանում գրում էին, որ հիացած էին իմ լռությամբ ու իմ դիրքորոշմամբ: Ես այդ աղջկան իմ կյանքում տեսել եմ 4-5 անգամ: Նա ինձ հրավիրեց իրենց տուն, որպեսզի նկարվեմ իր հորեղբոր հետ`նշելով, որ շատ է սիրում ինձ`որպես դերասանուհի:Գնացի իրենց տուն, նկարվեցի: Որոշ ժամանակ անց հրապարակում է նկարը և չի նշում, որ հորեղբայրն է:

Կտրում է հորեղբոր դեմքը, և երևում է այն հատվածը, որ ինձ գրկել է տղամարդ: Այսինքն գնում ես մարդու տուն, որոշ ժամանակ անց`գլխիդ սարքում են:Ընտանիքի ավագն է փորձել մի քանի անգամ կապ հադտատել փաստաբանիս հետ, որպեսզի դսդարեցնենք գործը: Էդ ինչպիսի կյանք պիտի վարես, որ տանդ ավագը ներողություն խնդրի քո փոխարեն»:

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին