Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է. Հայտնի ընկերուհիներ Տաթեւ Սարգսյանն ու Շուշան Երիցյանը վերջին ամիսներին հաճախ են միասին շրջագայում: Նրանք օրերս են վերադարձել Սինգապուրից, իսկ հանգստի հետ կապված մանրամասների մասին Տաթեւը պատմել է կայքին:
«Ամեն անգամ միասին ճանապարհորդելով` էլ ավելի ենք մտերմանում ես ու Շուշանը: Չգիտեմ` ինչպես կարող եմ նկարագրել մեր ընկերությունը, բայց մի բան հաստատ է` մեր միջեւ տիրում է ներդաշնակություն, իսկական հարմոնիա, որը ամենակարեւորն է ընկերության մեջ: Իհարկե, պատահում է, երբ մեր միջեւ եւս բախումներ լինում են, սակայն դա երկար չի տեւում. Անգամ այդ բախումներն են ստիպում մեզ ավելի մտերմանալ»,- իր եւ Շուշանի մտերմության մասին խոսելիս` նշեց Տաթեւը:
Խոսելով այս ճանապարհորդության մասին` դերասանուհին ժպիտով պատմեց իրենց արկածների մասին.
«Այս անգամ ճանապարհները մեզ տարան Սինգապուր: Իմ ու Շուշանի շրջագայությունները ամեն անգամ նույն պատմությունն են հիշեցնում` ես միշտ կորցնում եմ իրերս, եւ մենք ամեն ինչ թողնում ենք մի կողմ եւ սկսում ենք դրանք փնտրել: Բայց ասեմ, որ այս անգամ գերազանցեցի նախկին ռեկորդս եւ երեք անգամ կորցրի հեռախոսս: Իհարկե, սինգապուրցիների շնորհիվ այն ինձ վերադարձավ, բայց պետք է ասեմ, որ երեք անգամ էլ ապշած էի, թե նրանք որքան հոգատար կարող են լինել անծանոթների նկատմամբ»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում