Որպես ՀՀ քաղաքացի ինձ դուր չի գալիս, երբ տեսնում եմ, թե ինչպես է իր դիրքերը զիջում Ռուսաստանը, ով համարվում է մեր գլխավոր ռազմական դաշնակիը և որն իրեն դեռևս գերտերություն է կոչում: Մի փոքր պատմական էքսկուրս, թե երբ և որտեղ Ռուսաստանը տանուլ տվեց.
1. ԽՍՍՀՄ տարիներին կար վարշավյան դաշինք, որն ըստ էության սոց. երկրների պատասխաններ էր ՆԱՏՕ ին, այդ դաշինքի մեջ մտնում էին՝ ԽՍՀՄ-ն, Բուլղարիան, Չեխոսլովակիան, Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան և Արևելյան Գերմանիան: Այսօր վերը նշված բոլոր երկրները (Բացի ԽՍՍՀՄ նախին երկներից)ՆԱՏՕ ի անդամ են և աչքի են ընկնում հակառուսական տրամադրություններով
2. ԽՍՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանն անմիջապես ՛՛կորցրեց՛՛ մերձբալթյան երկները(Լիտվա, Լավտվիա, Էստոնիա), որոնք նույնիսկ չմտան ԱՊՀ ի կազմի մեջ
և հիմա նույնպես ՆԱՏՕ ի անդամ են
3. 1999թ ին ՆԱՏՕ ի ստորաբաժանումները սկսեցին ավարտին հասցնել Ռուսաստանի դաշնակից Սերբիայի վերջնական ծնկի բերելու գործողությունը, որն ավարտվեց այդ երկրի նախագահի ձերբակալությամբ և այժմ Սերբիան ևս ''անջատված'' է Ռուսաստանից և ձգտում է դեպի Եվրոմիություն ու ՆԱՏՕ: Ի դեպ՝ սերբերը մինչև վերջ սպասում էին Ելցինյան Ռուսաստանի օգնությանը, որն այդպես էլ չեղավ:
4. 2003թ ին Վրաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, որից հետո այդ երկրում իշխանության եկան արևմտամետ ուժեր և երկիրը բռնես հակառուսական ուղին և այժմ ձգտում է դեպի ՆԱՏՕ և Եվրոմիություն
5. Ուկրաինա. Այս երկրում Ռուսական և Արևմտյան ուժերի հարաբերակցությունները գրեթե հավասարվել են, ավելին՝ 2014թ ի փետրվարին տեղի ունեցած իշխատափոխության հետևանքով Ուկրաինայում դե ֆակտո իշխում են արևմտամետ ուժերը
6. Տարբեր երկրներից դուրս բերված ռուսական ռազմաբազաները
- Ադրբեջան՝ 2012թ ին այս երկրի իշխանություններն այլևս թույլ չտվեցին ռուսներին շահագործել ԳԱԲԱԼԱ ռադիոլոկացիոն կայանը
-Վիետնամ՝ 2002թ ին Վիետնամից դուրս բերվեց դեռևս սովետական տարիներից մնացած ռազմաբազան
- Վրաստան՝ 2007թ ին Վրաստանից դուրս բերվեց ռուսաան ռազմաբազայի վերջին տեխնիկան
-Կուբա՝ Ռուսական ռազմաբազան փակվեց 2001թ ին
-ՈՒզբեկստան՝ 2006թ ին այս երկիրը դուրս եկավ ՀԱՊԿ ի կազմից և Ռուսաստանը զրկվեց տեղի իր ռազմաբազաներից
Եթե այս փաստերին էլ գումարենք այն, որ այսօր ռազմական առումով հզորացել և ազդեցություն են ընդլայնում նաև մեր Հարևան Իրանն ու Թուրքիան, Չինաստանն ու Հնդկաստանը, որոնք իրենց ռազմական ծախսերի ՀՆԱ ում ունեցած չափաբաժնով կամ առաջ են կամ գոնե չեն զիջում Ռուսաստանին, ապա պատկերչն ավելի հստակ կլինի: Հարգելիներս ես ոչ հակառուս եմ, ոչ էլ արևմտամետ ես ՀԱՅԱՄԵՏ եմ և ինձ համար շատ կարևոր է, որպեսզի մեր քաղաքացիները տեսնեն իրերի իրական դասավորությունը: