▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ երեխան ջերմությամբ բերվի մանկապարտեզ` կտրուկ գործողություն պետք է լինի. Հայկ Մարության

Երեկ երեկոյան աշխատանքային խորհրդակցություն անցկացրեցի վարչական շրջանի ղեկավարների մասնակցությամբ: Քննարկեցինք հաջորդ շաբաթվանից համայնքային ենթակայության մանկապարտեզները վերաբացելու, եւ դրա հետ կապված որոշակի կանոնների եւ սահմանափակումների հարցը:



Մասնավորապես՝
պատշաճ նախապատրաստվելու համար, մանկապարտեզների աշխատանքները կվերսկսենք մայիսի 20-ից:

Ամեն օր պարտադիր կախտահանվեն մանկապարտեզների տարածքները՝ ընդհանուր շուրջ 305 հազար քմ:

Անվտանգության կանոնները ապահովելու նպատակով քաղաքապետարանը մանկապարտեզների աշխատակիցների համար ձեռք կբերի ամսական 160 000 դիմակ, 4000 լիտր ալկոգել, 160 հեռահար ջերմաչափ:

Հարցումները ցույց են տվել, որ բարձր ռիսկային խմբում են գտնվում մանկապարտեզների աշխատակիցների 18-20 տոկոսը: Նրանք կարող են չներկայանալ աշխատանքի: Համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում նրանք կվճարվեն սովորականի նման:

Հատուկ նորմեր են ներկայացվում մատակարարներին՝ սննդի ընդումնան պայմանների վերաբերյալ,

Գծանշումներ կարվեն մանկապարտեզների մուտքերի մոտ՝ մուտք գործելիս սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով:

Վարչական շրջանների ղեկավարների հարցումների արդյունքում ակնկալվում է մանկապարտեզներում գրանցված երեխաների 30 տոկոսի (շուրջ 11 հազար) հաճախելիություն։

Իմ խնդրանքն ու հորդորն է մեր քաղաքացիներին՝ մանկապարտեզ բերել միայն այն երեխաներին, որոնց ծնողները աշխատանքի բերումով դրա անհրաժեշտությունն ունեն: Այնուհանդերձ, որեւէ հրամայական արգելք հաճախման համար չի լինի, բացառությամբ ջերմող երեխաների:

Ամեն օր առավոտյան մուտքի մոտ երեխաները կջերմաչափվեն:

 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարության

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին