▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ գալիս է ժամանակը,հասկանում ես՝ առանց նրանց կյանք չկա. Փոփ Արտ-ի հաղորդավարուհին շնորհակալություն է հայտնում Էրեբունի ԲԿ-ի անձնակազմին

Asekose.am-ի «Փոփ Արտ» հաղորդման հաղորդավարուհի Անահիտ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին շրջանում բոլորս, կարծես թե, սկսել ենք ավելի գնահատել բժիշկների աշխատանքն ու սկսել ենք իսկապես շնորհակալ լինել նրանց, քանի որ նրանց գործն իրոք անգնահատելի է:

Ուզում եմ առիթն օգտագործել և հենց Էրեբունի հիվանդանոցից իմ շնորհակալական խոսքն ուղղել հիվանդանոցի ծննդատան ողջ անձնակազմին՝ հանձինս բժիշկներ Անդրանիկ Պողոսյանին և Աննա Մալումյանին, ովքեր իրենց գործի նվիրյալներն են, ովքեր ամենադժվար պահերին՝ անկախ օրվա ժամից, անկախ նրանից, թե այդ օրը սովորական աշխատանքային օր է, թե տոնական, միշտ իմ կողքին են: Նրանք իսկապես մարդիկ են, ովքեր ԲԺԻՇԿ են ոչ թե կոչումով: Կապ չունի, թե դու ինչ վիճակով ես հայտնվում հիվանդանոցում, նրանք քեզ այնպես են դիմավորում, այնպիսի հոգատարությամբ են շրջապատում, այնպիսի արդյունքի են հասցնում, որ երախտագիտության խոսքեր չասելն անհնար է:

Ցանկանում եմ հրապարակային նրանց շնորհակալություն հայտնել, շնորհակալ լինել Էրեբունի հիվանդանոցի ողջ անձնկազմին՝ սկսած բժիշկներից, վիրահատարանի ողջ անձնակազմից մինչև բուժքույրեր, ովքեր բացի նրանից, որ իրենց գործի գիտակներ են, այլև հումորի մեծ վարպետ են, քանի որ անգամ ամենադժվար պահերին կարողանում են իրենց հումորներով քո վիճակը թեթևացնել և մի փոքր հանել սթրեսային դրությունից: Այս ամեն ինչի հետևում կանգնած է մի հրաշք անձնավորություն՝Շուշան Հունանյանը, ով Էրեբունի ԲԿ-ի մամուլի խոսնակն է, հոգատար ու չափազանց ուշադիր մարդ, ով մշտապես պատրաստ է օգնելու հիվանդանոցի այցելուներին և լուծել նրանց հուզող բոլոր խնդիրները: Խոսքերս ապացույցի կարիք չունեն, քանի որ վստահ եմ, որ նրա հետ գոնե մեկ անգամ շփում ունեցած մարդը կփաստի դա: Ուզում եմ, որ բոլորս իսկապես շնորհակալ լինենք այն բժիշկներին, ովքեր մշտապես մեր կողքին են, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի մենք լինենք առողջ ու հետևաբար նաև՝ երջանիկ: Մենք պետք է միշտ շնորհակալ լինենք նրանց, որովհետև երբ գալիս է ժամանակը, հասկանում ես, որ առանց նրանց կյանք չկա:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին