Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեկ, երբ գրեցի, որ Հայկ Մարությանը Երևանի լավագույն քաղաքապետն է, շատերը կարծեցին, թե կատակում եմ: Ահա՛ տեսեք, Սիսակյան 3-ը արդեն իրականություն է: Այն կառուցվել է համայնքային միջոցներով: Չարախոսներն ասում են, թե միջոցները հատկացվել և շինարարությունը սկսվել է տարիներ առաջ: Իմ պատաախանը նրանց այն է, որ Մարությանը կարող էր թաղել այդ նախագիծը այնպես, ինչպես դա արեց տրանսպորտային համակարգի դեպքում: Բայց նա դա չարեց: Սիսակյան 3-ը կառուցված է:

Ամեմ դեպքում այն ինչ լավ է մեր բնակիչների համար միայն ուրախություն կարող է պատճառել: Հաղթանակը հազար տեր ունի: Թող հաղթանակները շատ լինեն և ով ուզում է թող դրան տեր կանգնի»:
Կարդացեք նաև՝ Եվս 64 ընտանիք համայնքից նոր բնակարաններ կստանան, ծրագիրը շարունակական է. Հայկ Մարության


