▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ե՞րբ կդադարեն անձրևները

«Մայիսի 11-ից սկսած՝ անձրևները հիմնականում դադարում են և առաջիկա 10 օրերին օրվա մեծ մասն ունենալու ենք արևային եղանակ։

Օդի ջերմաստիճանը վաղվանից սկսած բարձրանում է, մայիսի 11-15-ին այն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Կարճատև, երակային բնույթի անձրևներ հանրապետության առանձին վայրերում կլինեն հիմնականում երեկոյան ժամերին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Կարդացեք նաև՝ Իմ աշխատանքային պրակտիկայում նման դեպք չեմ հիշում. Գագիկ Սուրենյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին