▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ լինեմ իշխանության ներկայացուցիչ և ինձ կպահեմ այսօրվա ներկայացուցիչների նման, կպահանջեք ինձ հեռացնել․ Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի ընկերներ և գործընկերներ,

ես շնորհակալ եմ, որ երեկ Ազգային ժողովում կատարված միջադեպի կապակցությամբ տեսա և լսեցի ձեր դատապարտող գնահատականները: Ես դա չեմ ընդունել միայն որպես իմ անձին սատարում, այլ առաջին հերթին` որպես մշակույթը փոխելու կամք: Դա ինձ համար կարևոր է: Եվ ես վստահ եմ, որ ով էլ հայտնվի նման միջադեպի կենտրոնում, անկախ այդ անձի քաղաքական, գաղափարական տեսակից, դուք և նաև ես նրան կպաշտպանենք:

Ստացածս նամակների ասելիքը հիմնականում հետևալն էր` չհիասթափվես և չնեղվես: Հիասթափվում ես, երբ ունես բարձր սպասելիքներ: Չեմ նեղվում, որովհետև ցանկացած երկար ճանապարհ նեղություն է:

Ներողամիտ եմ, բայց կարծում եմ, որ ցանկացած արժեքային երևույթ, որը գիտակցաբար փչացնում են պառլամենտի ամբիոնից, պետք է վերականգնվի հենց պառլամենտի ամբիոնից թեկուզ առանց անձնավորման:

Եվ խնդրանքս ձեզ բոլորիդ: Այն օրը, երբ ես կլինեմ իշխանության ներկայացուցիչ և ինձ կպահեմ այնպես, ինչպես պահում են իրենց այսօր իշխանության ներկայացուցիչները (ես դա ինքս չեմ զգա երևի) կպահանջեք ինձ հեռացնել պետական կառավարման պաշտոններից, որովհետև ես թունավոր եմ լինելու պետության և հասարակության քաղաքական, հոգեկան և բարոյական առողջության համար:

Առողջ եղեք! Չնեղվեք!»։

Դիտեք նաև՝ Ընդունում եմ իմ սխալը․ Ալեն Սիմոնյանը՝ Անի Սամսոնյանի հասցեին արված ռեպլիկի մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին