▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ մտան և գրավեցին Ռադիոյի տունը, ինչո՞ւ չձերբակալեցիք Նիկոլին»․ Մհեր Մկրտչյանը՝ Սերժ Սարգսյանին

 

Այսօր՝ ՀՀ 3-րդ նախագահի հետ հարցազրույցում, «Իշխանություն» ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, անդրադառնալով Թավշյա հեղափոխության դեպքերին, հարցրեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, թե ինչու Ռադիոյի տունը գրավելու համար չձերբակալեցին Նիկոլ Փաշինյանին։


«Այո՛, ակնհայտ էր, որ հանցագործություն կար, բայց ես խնդրին այլ տեսանկյունից էի նայում, քանի որ նրանք սակավաթիվ էին, և չկար կանխատեսում, որ շարժումն այդ թափը կստանար, որ հետո ունեցան․․․ Որոշեցինք, որ դա կարող էր նմանվել այլ երկրների սցենարին, որտեղ ուժ կիրառելուց հետո այդ շարժումները ստանում են բոլորովին այլ բնույթ»,- ասաց ՀՀ 3-րդ նախագահը։

Սարգսյանի խոսքով՝ դա էր միակ պատճառը, որ ձերբակալում տեղի չունեցավ։

«Կարծում էինք, որ դա խայծ է, որ ձերբակալվի, այնուհետև հերոսացվի, դրա հիման վրա շարժումը թափ հավաքի»,- հավելեց նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին