«Երբևէ չսպասեք, թե ես կարձագանքեմ այն մարդուն, որի միակ առաքելությունը քաղաքական ղեկավարի կեղտոտ հանձնարարություններն իրականացնելն է։ Երբեք չեմ արձագանքի այն մարդուն, որին նույնիսկ իր քաղաքական թիմում լուրջ չեն վերաբերվում»,-գրել է Լուսավոր Հայաստան Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում։
Ավելի վաղ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով անդրադարձել էր Էդմոն Մարուքյանի խոսքին ԱԺ-ում՝ ուղղված Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի ժամանակ նա նշում էր Սերժ Սարգսյանի օրոք էլ ինքը «դուխով» ելույթներ է ունեցել։
Դիտեք նաև՝


