▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեք թուլ չեմ տա արատավորել իմ անունը. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը զայրացած է: Նրա խոսքով՝ սուրճի ընկերությունը փորձել է ապօրինի կերպով գովազդի համար օգտագործել իր անունը: Դերասանուհին գրառում է կատարել սոցցանցերում:

«ՇԱՏ ԿԱՐեւՈՐ!!!! Ես երբեք թուլ չեմ տա արատավորել իմ անունը նման կեղծիքներով: ԿԵՂԾԻՔ Է սկզբից մինչեւ վերջ: Ուշադիր եղեք, որպեսզի չխաբվեք: Ես դեմ եմ անհայտ ծագման, կասկածելի, «նիհարացնող» եսիմինչերի: Առողջ մնացեք:

Համապատասխան ընկերությունը, ապօրինի կերպով մոնտաժելով իմ լուսանկարը, միտումնավոր փորձել է տպավորություն ստեղել հանրության շրջանում, որ ես իբրեւ գովազդում եմ իրենց ընկերության կողմից ներմուծվող նիհարեցնող սուրճը։

Հաշվի չառնելով օրենսդրությամբ ամրագրված իրավական սահմանափակումները, համապատասխան ընկերությունը փորձել է շահույթ ստանալ օգտագործելով իմ լուսանկարը եւ գովազի միջոցով ապահովել այդ ապրանքատեսակի լայն տարածումը։

Ուզում եմ նշել, որ անհրաժեշտ բոլոր իրավական գործընթացներն արդեն կատարված են այդ ընկերությանը իրավական դաշտում պատասխանատվության կանչելու եւ հանրությանը մոլորեցնելու նպատակով տարածված գովազդները հերքելու, անբարեխիղճ տնտեսական գործունեությունը դադարեցնելու, գործարար համբավն ու պատիվը արատավորելու եւ մի շարք այլ հիմքերով։

Կարեւոր եմ համարում նշել նաեւ, որ բոլոր իրավական ընթացակարգերը պահպանելով համապատասխան սուրճն արդեն ներկայացված է սննդաբանական փորձաքննության, որի արդյունքները ստանալուն պես ոչ միայն կներկայացնեմ դատարան ալեւ կհրապարակայնացնեմ։

Իրավական գործընթացների վերաբերյալ պարբերաբար կներկայացնեմ նաեւ լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին