▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը բողոքել է Օբամայից և Պուտինից

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Թուրքիան հիասթափված է ԱՄՆ-ի հետ տնտեսական և քաղաքական կապերից, որոնք առկա են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման այս վերջին ժամանակաշրջանում , ինչպես նաև հիասթափած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունից : Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՝ վերադառնալով ԱՄՆ-ից, որտեղ գտնվում էր բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով:


«Մենք հուսով ենք , որ պարոն Օբաման կվերանայի իր հայացքները Թուրքիայի նկատմամբ և կվերականգնի բարի հարաբերությունները Թուրքիայի հետ: Օբաման նախագահի պաշտոնում առաջին այցերից մեկը կատարեց հենց Թուրքիա, մենք ունեինք ավելի շատ պոտենցիալ զարգացնելու մեր հարաբերությունները: Ցավոք, մեր ակնկալիքները չարդարացան: Օրինակ, տնտեսական ոլորտում մեր կապերը նվազել են , փոխարեն բարելավեն: Մեր սպասելիքները արտաքին քաղաքականության մեջ նույնպես չեն արդարացվել, ավելին՝ չեն կատարվել պայմանագրերի որոշ դրույթներ », - ասել է Էրդողանը:

«Մենք Սիրիայում և Իրաքում միասնական չենք, քանի որ ԱՄՆ աջակցում է Քրդական ժողովրդական պաշտպանության բաժիններին (YPG), Սիրիայի Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) ԻՊ- դեմ պայքարում, այն դեպքում, որ այդ քրդական կազմակերպությունները Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող PKK-ի դաշնակիցներն են:Նրանք կորցնում են իրենց ատրճանակի էֆեկտիվության կեսը՝ համագործակցելով այդ քրդական զինված խմբավորումների հետ», - ասել է նա:

Կիլիկիա Հայաստան ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին