Դոնի Ռոստովի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել Երևան- Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը: Իսկ պատճառը ինքնաթռի ուղևորներից մեկի ինքնազգացողության վատթարացումն է եղել:
Այնտեղ օդանավին դիմավորել են բժիշկները, սակայն չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը: 44-ամյա տղամրդու մահվան առիթով սկսվել է հետաքննություն:
Նախնական տվյալներով՝ մահացածը լուրջ հիվանդ է եղել և Սանկտ Պետերբուրգ է մեկնել բուժման նպատակով.տեղեկացնում է interfax-ը: