▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևան Սիթիի ավտոկայանատեղիում մեքենաներ են այրվել

Երևան Սիթիի ավտոկայանատեղիում մեքենաներ են այրվել․ Գագիկ Շամշյան

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Ըստ ՆԳՆ փրկարար ծառայության, հոկտեմբերի 16-ին՝ ժամը 05:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խուդյակովի փողոցում այրվում է ավտոմեքենա․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։17-ին, մարվել՝ 05։26-ին: Այրվել են BMW մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, սրահը՝ մասամբ և Toyota մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին