▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանցի ամուսինները օդանավի սրահում 40 հազար դոլար են հափշտակել ՀՀ քաղաքացուց

Ամուսիններ են ձերբակալվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում՝ Լոս Անջելես - Մոսկվա չվերթի ուղևորուհուց 40 հազար դոլար հափշտակելու կասկածանքովԻնչպես ТАСС-ին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից՝ հափշտակված գումարը նրանք թաքցրել են սպորտային կոշիկներում և բաճկոնների ներսի գրպաններում:Նշվում է, որ ՀՀ քաղաքացի մի կին է դիմել Շերեմետևո օդանավակայանում գտնվող ՆԳՆ հերթապահության բաժին` խնդրելով օգնել իրեն գտնել պայուսակը, որում 40 000 դոլար է եղել:

Նա իր պայուսակը թողել էր Լոս Անջելես - Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում: Ոստիկանությունը ստուգել է օդանավը, բայց ոչինչ չի հայտնաբերել:Օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում կասկածի տակ է հայտնվել երևանցի ամուսնական մի զույգ, որը նստած էր տուժողի կողքին:

Թռիչքի սպասարկող անձնակազմի անդամները նշել են, որ պայուսակի տիրոջ դուրս գալուց հետո նրա հարևանները որոշ ժամանակ մնացել են իրենց տեղերում:«Շուտով կասկածյալները հայտնաբերվել և ձերբակալվել են և ուղեկցվել հերթապահ բաժանմունք՝ դեպի Հայաստան թռիչքի գրանցվելիս: Կինը դժվարությամբ էր տեղաշարժվում՝ վկայակոչելով առողջական վիճակը, սակայն պարզվել է, որ սպորտային կոշիկներում թաքցված են թղթադրամներ, որոնք էլ խանգարել են նրան նորմալ քայլել: Գումարի երկրորդ մասը հանվել է ամուսնու բաճկոնի ներսի գրպանից», - հայտնել են մամուլի ծառայությունից:

Քրեական գործ է հարուցվել «Առանձնապես խոշոր չափերի հափշտակության» հոդվածով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին