Այսօր Երևանում հյուրընկալել ենք քաղաքային ճոպանուղիների նախագծման և կառուցման համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ շվեյցարական «Բարտոլետ» ընկերության ներկայացուցիչներին:
Այցելեցինք Երևանի մի քանի կարևոր վայրեր, որտեղ նախատեսում ենք ճոպանուղային հանգույցներ կառուցել, ուսումնասիրեցինք և դիտարկեցինք մեր մայրաքաղաքի ռելիեֆային և տարածքային առանձնահատկությունները։
Երևանը ճոպանուղու համակարգ կունենա։
Ծրագիրը իրականացնելու ենք համաշխարհային առաջատար ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան
Այս մասին հաղորդում է «Ապրելու Երկիր» կուսակցությունն, իսկ կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում այս առիթով գրել է․
Երևանի ռելիեֆն իդեալական է ճոպանուղային համակարգ ունենալու համար:
Սա քաղաքային ճոպանուղիների նախագծման և կառուցման համաշխարհային առաջատար , շվեյցարական «Բարտոլետ» ընկերության գնահատականն է։
Ընկերության ներկայացուցիչները, մեր հրավերով Երևանում են և այսօր միասին շրջել ենք այն վայրերով, որտեղ նախատեսում ենք ճոպանուղային հանգույցներ կառուցել։
Այո, մեր բոլոր մեգանախագծերի հիմքում հստակ հաշվարկներ են՝ նախագծից մինչև շահագործում։


