▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանը ներկայացնող կտավում շուրջ 42 անգամ կրկնվել է նույն նախադասությունը

Երևանում է «Ellen Frank Illumination Arts Foundation»-ի գեղարվեստական ղեկավար, նկարիչ, գրող-հետազոտող Էլեն Ֆրանկը, ով «Խաղաղության քաղաքներ» նախագծի շրջանակներում կներկայացնի կտավ՝ նվիրված Երևանին, որը որպես խաղաղության քաղաք է ընտրվել ի նշանավորումն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի:

«Մոտ տասը տարի առաջ այցելել էի Երուսաղեմ և այն համոզմունքով, որ այն դուր կգա ինձ, սակայն սպասելիքներս չարդարացան: Պատճառն այնտեղ ծավալվող ռազմական գործողություններն էին: Սկսեցի նկարել ու այն կոչել. «Երուսաղեմ.դեպի խաղաղություն», որից հետո էլ «Խաղաղության քաղաքներ» նախագծի կախարդական գաղափարն առաջացավ:

Ինչ վերաբերում է Երևանին, ապա այն շատ զգայուն թեմա է ինձ համար: Մեծ պատիվ է՝ լինել այստեղ,-այսօր՝ Նարեկացի Արվեստի Միությունում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էլեն Ֆրանկը:

Որքան էլ որ զավեշտալի է՝ Երևան գալու գաղափարն առաջացել է Ստամբուլում.

«Այնտեղ մի հայ երիտասարդի հանդիպեցի, ով եկել էր Խաղաղության կոնֆերանսին մասնակցելու: Խորհրդավոր երիտասարդը կիբեր անվտանգության ոլորտում է աշխատում,-պատմեց Է.Ֆրանկը:

Նկարչուհին նշեց, որ արդեն հասցրել է ծանոթանալ Հայաստանին.

«Քանի որ հայ ժողովուրդը Ցեղասպանություն է տեսել, ապա ներկայացվող կտավը տեսնելիս ցանկանում եմ, որ մարդիկ հիանան նրանով, ինչպես հիացնում են այս երկրի բնությունը, կոթողները: Կտավում մեծ տեղ է տրված հայերի համար սրբազան Հայոց այբուբենին, ինչպես նաև շուրջ 42 անգամ ներկայացված է Աստվածաշնչից, Սողոմոնի «Առակաց» գրքից հայերեն թարգմանված  առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Այնտեղ կտեսնեք Վանի թագավորության գերագույն և ռազմի աստված Խալդի աստծուն, Երևանի քարտեզը, Կյանքի ծառը: Աշխարհը կճանաչի Հայաստանը, հայ մշակույթը, լեզվի գեղեցկությունն ու հարստությունը, իսկ հայերը տպավորված կլինեն»,-մանրամասնեց Էլեն Ֆրանկը:

Նա նշեց, որ խուսափել են դաժան պատկերներ ներակայցնել.

«Այդ ամենը մեզ խեղդում է, չափազանց շատ է»,-եզրափակեց նա:

Նշենք, որ «Խաղաղության քաղաքներ» նախագիծը ներկայացնում է ծանր իրականություն ապրած քաղաքները՝ առաջարկելով ցավի փոխարեն գեղեցկություն: Որպես խաղաղության խորհրդանիշ քաղաքներ են ընտրվել Երուսաղեմը, Պեկինը, Հիրոսիման, Բաղդադը, Քաբուլը, Լասան և այլն: 

Մի քանի ամիսների ընթացքում, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում բացված արվեստանոցում, Էլեն Ֆրանկի գլխավորությամբ և կամավորների մասնակցությամբ ստեղծվել է Երևանը որպես խաղաղության քաղաք ներկայացնող կտավը:

Խորհրդանշական այդ կտավը դեկտեմբերի 18-ին ցուցադրվելու է Հայաստանի ազգային պատկերասրահում:

«Խաղաղության քաղաքներ» նախագիծը ներկայացնում է ծանր իրականություն ապրած քաղաքները՝ առաջարկելով ցավի փոխարեն գեղեցկություն: Որպես խաղաղության խորհրդանիշ քաղաքներ են ընտրվել Երուսաղեմը, Պեկինը, Հիրոշիման, Բաղդադը, Քաբուլը, Լասան և այլն: 
Մի քանի ամիսների ընթացքում, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում բացված արվեստանոցում, Էլեն Ֆրանկի գլխավորությամբ և կամավորների մասնակցությամբ ստեղծվել է Երևանը որպես խաղաղության քաղաք ներկայացնող կտավը:
Խորհրդանշական այդ կտավը դեկտեմբերի 18-ին ցուցադրվելու է Հայաստանի ազգային պատկերասրահում:«Խաղաղության քաղաքներ» նախագիծը ներկայացնում է ծանր իրականություն ապրած քաղաքները՝ առաջարկելով ցավի փոխարեն գեղեցկություն: Որպես խաղաղության խորհրդանիշ քաղաքներ են ընտրվել Երուսաղեմը, Պեկինը, Հիրոշիման, Բաղդադը, Քաբուլը, Լասան և այլն: Մի քանի ամիսների ընթացքում, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում բացված արվեստանոցում, Էլեն Ֆրանկի գլխավորությամբ և կամավորների մասնակցությամբ ստեղծվել է Երևանը որպես խաղաղության քաղաք ներկայացնող կտավը:Խորհրդանշական այդ կտավը դեկտեմբերի 18-ին ցուցադրվելու է Հայաստանի ազգային պատկերասրահում:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին