▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի 30 մարմնավաճառներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ

2006 թվականին Հայաստանի ոստիկանության կողմից հաստատված ՀՀ-ում մարմնավաճառության և թրաֆիքինգի նախականխման ուղղությամբ տարվող աշխատանքների պլանի համաձայն մարտի 27-ին ոստիկանության մի քանի բաժինների աշխատակիցների համատեղ ջանքերով մայրաքաղաքում իրականացրել են կանխարգելիչ ստուգայց:

Իրավապահները շրջել են Երևանի վարչական շրջաններում, մարմնավաճառների հնարավոր կուտակման հավաքատեղիներից հայտնաբերել են երեսուն մարմնավաճառ, նրանցից քսանը Շենգավիթի բնակիչ էին. Երևանյան լճի հարակից տարածքից բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին,  չորսը Էրեբունու բնակիչներ  էին, նույնքանը` Կենտրոնի, երկուսն էլ ` Մալաթիա-Սեբաստիայի: 

Ըստ ոստիկանության հաղորդագրության, նրանց նկատմամբ կազմվել են արձանագրություններ, մարմնավաճառներն ուղարկվել են մաշկավեներաբանական դիսպանսեր` համապատասխան ստուգումներ անցնելու:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին