▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին. ԿԸՀ

 

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: 



Այս մասին այսօր որոշվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նիստի ժամանակ, որի օրակարգում էին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրվա հրապարակման հարցն ու ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի հաստատումը: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Լրագրողների հետ զրույցում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ասաց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է: Սմբատյանը տեղեկացրեց, որ արտահերթ ընտրությունների ժամանակ քարոզարշավի ժամկետը կրճատվում է. «Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին»: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին