▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի Նանսենի անվան այգում 14-ամյա դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կա վիրավոր

 

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 15։00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորը Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 14-ամյա Հովհաննես Ս.-ն է, ով սովորում է Նոր Նորք վարչական շրջանի դպրոցներից մեկում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Հ. Ս.-ին դանակով հարվածել է Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ նույն վարչական շրջանի մեկ այլ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ՝ 14-ամյա Վահե Մ.-ն։

 

 

 

 

 

 

 

Պարզվել է նաև, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում, Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի անվան այգում։ 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին