▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի քաղաքապետարանի՝ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճանաչվեց ոչ իրավաչափ
     ՀՀ վարչական դատարանը (նախագահությամբ Ա. Ծատուրյանի) անվավեր է ճանաչել Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների վարչական ակտերը, որոնցով, ըստ էության, մերժվել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գրքի գովազդումը: Դատարանը պարտավորեցրել է վարչական շրջաններին տրամադրել գովազդի թույլտվություն:


     Սա նշանակում է, որ հիմնավոր էին մեր դիտարկումները, որ իշխանական շրջանակները սարսափում են Ռոբերտ Քոչարյանի հեղինակությունից, անգամ նախագահի գրքից: Մինչդեռ պետք էր կարդալ հող գրավելու, այն սիրելու, հայրենիք շենացնելու, պետական գործեր վարելու այս մեթոդական ուղեցույցը. գուցե հայրենիքի գործերը այլ կերպ ընթանային:
     Շնորհակալ ենք Ա. Ծատուրյանին արդարադատության համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին