ԲՀԿ գլխավոր քարտուղար, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամների հետ այցելել է Լեո 35 հասցե, որն, ինչպես նշում է Նաիրա Զոհրաբյանը, Երևանի բոլոր քաղաքապետերի խայտառակությունն է։ «Երևանի սրտում գտնվող այսպիսի գետտոներ նույնիսկ նացիստական Գերմանիայում չեն եղել»,-նշել է Նաիրա Զոհրաբյանը։
«Այսօր,կրկին, Լեո 35 հասցեում ենք,էլ չգիտեմ ոնց նկարագրեմ էս սոսկալի իրողությունը,այստեղ ապրում է ընտանիք...»,-ֆեյսբուքյան ուղիղ միացման նկարագրությունում գրել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը։