▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանն այսօր կորած է աղբի մեջ, չենք ուզում, որ այն դառնա աղբաքաղաք. Նաիրա Զոհրաբյան

 

«Պարզապես ես և իմ ընկեր Միքայել Մելքումյանը որոշեցինք մասնակցել այսօրվա Երևանու ավագանու նիստին, որևէ ինտրիգ չկա, որևէ հարց չկա և ենթատեքստ չկա»,-այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ  Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

 

 

 

 

 

 

 

 

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ իրենք միշտ հետևում են նիստին, քանի որ Երևանում բազմաթիվ խնդիրներ կան, մասնավորապես` աղբահանության խնդիրը, որն ըստ պատգամավորի՝ ուղղակի  դարձել է աղետալի:

«Մենք չենք ուզում, որ Երևանը դառնա աղբաքաղաք: Երևանը այսօր կորած է աղբի մեջ՝ աջից ձախ, վերևից ներքև, հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք։ Խնդիրը ո՞նց է կարգավորվելու և ինչ լուծումներ են առաջարկելու Երևանի ավագանին»,–ասաց նա։ 

Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց գնահատել աղբատար մեքենաները մեկ մարդուց գնում կատարելու կառավարության թույլատվությունը. «Ես պահին չեմ գնահատի նիստը, որովհետեւ նիստը դեռ չի սկսվել, դեռեւս լեզվակռվի նախնական փուլ է որը բնորոշ է ինչպես աշխարհի շատ խորհրդարանների, այնպես էլ մեր խորհրդարանին, բովանդակային քննարկում դեռ չի եղել»։

Կարդացեք նաև՝ Ամոթ է, ամբողջ ազգը մեզ է նայում. Հայկ Մարությանը կոռեկտության կոչ արեց

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին