▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 17-ամյա աղջիկը ինքնասպան լինելու նպատակով մեծ քանակի դեղահաբ է խմել. նրան անգիտակից հասցրել են հիվանդանոց

Ապրիլի 28-ին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը Կոմիտասի պողոտայի թիվ 36/ա շենքի բակից «Էգզոգեն թունավորում հարցականով» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ աղջկա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ, 17-ամյա Տ. Պ.-ն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով մեծ քանակի դեղահաբ է խմել: Ըստ տեղեկութունների՝ այն եղել է «Դիմեդրոլ» տեսակի: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին