Համացանցում տարածվող այն տեսանյութը, որտեղ իբրև ադրբեջանցի Թելման Քասիմովը շրջում է Երևանի Կոմիտաս 5Ա հասցեում գտնվող բնակելի շենքի բակում, հին է։ «Ինֆոքոմն»-ն է գրում ու մանրամասնում․ «Ադրբեջանական Մինվալին տված հարցազրույցում Թելման Քասիմովը ասում է, թե ինքը ծնվել և 17 տարի ապրել է նշված հասցեում, իսկ այդ հասցեից Ադրբեջան տեղափոխվելուց 35 տարի անց կրկին այցելել է այնտեղ և նկարահանել բակն ու բնակարանը։ Քասիմովի ծննդյան տարին ֆեյսբուքյան էջում նշված է 1971 թվական։ Ըստ իր հարցազրույցի՝ գնացել է այդ հասցեից 1988-ին, իսկ վերադարձել է բակը նկարելու 35 տարի անց, այսինքն՝ այս տարի։ «Ինֆոքոմն» այցելել է Երևանի Կոմիտասի 5Ա հասցե և այսօրվա դրությամբ համեմատել տեղանքը տեսանյութի կադրերի հետ։ Պարզվել է՝ փոխվել է այդ շենքի մուտքի դուռը, երկրորդ հարկի պատշգամբը կառուցապատվել է, հանվել է տեսանյութում երեւացող ցայտաղբյուրը, ներկվել են ավտոտնակների դարպասները։ Շենքի բնակիչների պնդմամբ՝ տեսանյութում երևացող ցայտաղբյուրը հանվել է այս տարվա ամռանը՝ օգոստոս ամսին։ Շենքի բնակիչները նշում են, որ մուտքի դուռը փոխվել է և պատշգամբը վերանորոգվել է 2 տարի առաջ: Սա նշանակում է, որ այս տեսանյութը նկարահանվել է առնվազն 2 տարի առաջ»: |
Հադրութի շրջանի Թաղասեռ համայնքի նախկին ղեկավար Արմեն Բուդաղյանն էլ ֆեյսբուքյան իր էջում տարածել է «Կանչ» թելեգրամյան ալիքի հետևյալ հրապարակումը. «Ադրբեջանական կայքը հաղորդում է, որ «ռազմական փորձագետ» Թելման Գասիմովը գաղտնի այցելել է Երևան և նկարահանել Կոմիտասի պողոտայի հարևանությամբ գտնվող իր երբեմնի բնակարանի դուռը: Թելմանն ամեն ինչ է՝ ռազմական փորձագետ, բնապահպան, լրագրող, քաղակտիվիստ, մի խոսքով՝ երբ ինչ պետք է, հայերեն իմացող Թելամն այդ դերում է, կարճ ասած՝ Ալիևի քարոզչության վաղուցվա և բազմակի օգտագործված մի պերսոնաժ է: Մեր խիստ հավաստի տեղեկություններով՝ այո, Թելմանը Երևանում եղել է, նաև այցելել է այն շենքի բակն ու «պադյեզդը», որտեղ սովետական տարիներին բնակվել է: Բայց Երևան այցելությունը տեղի չի ունեցել գաղտնի, առավել ևս՝ «ագենտ 007» օպերացիայի շրջանակներում: Թելմանը Երևան է ժամանել Բաքվից՝ չարթերային թռիչքով, և Ալիևի անունից հանդիպել է ազգադավին: Ինչ են խոսել, մեզ հայտնի չէ: Իսկ Շիրվանզադեի դպրոցի հետնամասի բակ Թելմանին ուղեկցել է բաքվեցի վիժվածք Նավակ Ճոճողը: Հիշեք՝ երբ Նիկոլի ոհմակին նստացնելու ժամանակը գա, Նավակ Ճոճողին լրտեսության համար են նստսցնելու: ԱԱԾ-ում ինչ նյութ պետք է, թուրքի ագենտ Վիլոյի վրա կա, ի դեպ՝ վաղուցվանից»: |
Երևանում ադրբեջանցու շրջելու մասին տեսանյութի հետքերով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet