Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երևանում առաջիկայում կունենանք «Թումոստուդիաներ» կրթական նոր ծրագիր, ինչի առիթով «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ այսօր համագործակցության հուշագիր ենք ստորագրել։
Շատ կարևոր է, որ այս ծրագիրը մատչելի է լինելու մեր երիտասարդների համար։
Առհասարակ միայն հիացմունքի ու հպարտության զգացողությամբ կարող եմ խոսել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի բացառիկ գործունեության մասին։
Վստահ եմ, որ պատանիների ու երիտասարդների ամենասիրելի կրթական հաստատություններից մեկն է մայրաքաղաքում, որի գործունեությանն աջակցելը մեր պարտքն է»։


