|
Օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում թիվ 47 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի մարդատար ավտոբուսի առջևի աջ անվահեծանը պոկվել և վնասել է ճանապարհին կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, տուժածներ չկան և ավտոբուսում գտնվող մոտ 30 ուղևորների, քանի որ նրանց մոտ խուճապ ու վախ էր առաջացել, առաջինն օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանը, նույն գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանը, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանն ու պարեկներ Արամ Վարդանյանն ու Վարազդատ Գևորգյանը։ |
Երևանում ավտոբուսի անվահեծանը ընթացքում կոտրվել է. ուղևորներին տարհանել են
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


