▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում բռնություն են կիրառել Վարդան Ղուկասյանի կուսակցության վարչության կին անդամի նկատմամբ

Նոյեմբերի 24-ին, Երևանում հարձակման է ենթարկվել ու բռնություն է կիրառվել «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ, «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի համակիր, «Հանրային ձայն» կուսակցության վարչության անդամ Լուսինե Ղուկասյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարձակումը տեղի է ունեցել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի և ՀՀ ճանապարհային ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ։

Լ. Ղուկասյանը այցելելիս է եղել նշված վայր, երբ, ըստ նախնական տեղեկությունների, գլուխը «կապիշոնով» փակած տականքը հարձակվել է կնոջ վրա, հարվածներ հասցրել, ապա «Սասնա էպոսի Ցռան Վերգոյի նման» ճողոպրել։

Լ. Ղուկասյանը «գլխի գագաթային շրջանի սալջարդ, մաշկային հեմատոմա, քերծվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։ Դեպքի մասին արդեն տեղեկացվել է հանցագործության վայրի տարածքային ոստիկանության բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

 Հիմնական վարկածը կապված է «Հանրային ձայն» կուսակցության ակտիվ գործունեության հետ, ու գուցե տականքը կամ տականքները փորձում են նման կերպ լռեցնել այդ կուսակցության պատվավոր նախագահին ու նրա համակիրներին։

Նյութը՝ սկզբնաղբյուրում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին