▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում երիտասարդը, կասկածելով, որ իր ծանոթը սիրահետում է ընկերուհուն, դաժան ծեծի է ենթարկել նրան

Նախկինում դատապարտված, դատվածությունը չմարված 29-ամյա Արտուշը կրկին հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Վերջինս կասկածել է, թե իր ծանոթը սիրահետում է ընկերուհուն, դաժանորեն ծեծի է ենթարկել ծանոթին՝ պատճառելով ծանր վնասվածք:

Ըստ մեղադրանքի՝ Արտուշը 22.07.2016թ ժամը 22:00-ի սահմաններում Սեբաստիա վարձակալած բնակարանում իր ծանոթ Հ.Մալխասյանի և իր ընկերուհու հետ օգտագործել են ոգելից խմիչք:

Ունենալով կասկածներ, որ Հ. Մալխասյանը սիրահետում է իր ընկերուհուն, ժամը 23:00-ի սահմաններում տնից դուրս է հանել Մալխասյանին և առողջությանը ծանր մարմնական վնաս հասցնելու դիտավորությամբ սկսել է ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել նրան՝ ինչի արդյունքում վերջինս ստացել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք:

Արտուշին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 Նյութի աղբյուրը` Փաստինֆո

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին