▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում երթուղային տաքսու մեջ տղամարդ է հանկարծամահ եղել

Երեւանի Արշակունյաց պողոտայում թիվ 8  երթուղային տաքսու մեջ քիչ առաջ տղամարդ է հանկարծամահ եղել:

Տղամարդու ինքնազգացողության վատանալու ժամանակ երթուղայինում եղել են նաև այլ ուղևորներ, որոնք էլ ահազանգել են Շտապօգնության ծառայություն։ Տղամարդը մահացել է մինչև Շտապօգնության ծառայության ժամանելը։ 

Ահազանգը ոստիկանությունում ստացվել է ժամը 14:40-ին՝ շտապօգնությունից:

Այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին