▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել «Քրեյզի» գիշերային ակումբում․ կան բերման ենթարկվածներ

Այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում իրենց օպերատիվ գործողությունների արդյունքում կանխել են մի խումբ անձանց, այդ թվում երիտասարդների, անչափահասների մասնակցությամբ արյունահեղության դեպքը։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 02։50-ի սահմաններում ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտա 20 հասցեում գործող «Քրեյզի» ակումբում ու դրա մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է  տեղի ունենում, որը վերածվել է ծեծկռտուքի։

Օպերատիվորեն ժամանում են ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի, գումարտակի հրամանատարի, վաշտի հրամանատարի և ավագ պարեկ Սամվել Իսախանյանի, Վազգեն Զաքարյանի, Վալտեր Գևորգյանի, պարեկներ Նվեր Մուրադյանի, Արշալույս Ղուկասյանի, Արսեն Մովսիսյանի և Գոռ Գաբոյանի գլխավորությամբ։ Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ օպերատիվ տեղեկություններով վիճաբանություն, ծեծկռտուքին մասնակցություն են ունեցել 10-ից ավելի անձիք։ 

Պարեկները նշված ակումբից խուլիգանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք ենք տեղափոխել Երևանի բնակիչներ 19-ամյա Գևորգ Հ․-ին, 17-ամյա Վահան Մ․-ին 31-ամյա Վահան Ղ․-ին, 40-ամյա  Վահրամ Ա․-ին, Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Դավիթ Մ․-ին, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արկադի Պ․-ին, Երևանի բնակիչներ 39-ամյա Տիգրան Հ․-ին, 24-ամյա Գևորգ Մ․-ին, 17-ամյա Ալեքս Գ․-ին, Սմբատ Գ․-ին, Արագածոտնի մարզի բնակիչներ 27-ամյա Կարեն Խ․-ին, 27-ամյա Խաչիկ Մ․-ին  և Երևանի բնակիչ 26-ամյա Կարապետ  Հ․-ին։

Շամշյանը հայտնում է, որ ակումբում նշելիս են եղել Ալեքս Գ․-ի ծննդյան տարեդարձը, որի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել ապա այն վերածվել է ծեծկռտուքի ու եթե պարեկները օպերատիվ չգործեին և ժամանակին չհասնեին նշված ակումբ, ժողովրդի լեզվով «բանը բանից անցնելու էր» ու հնարավոր էր ծննդյան արարողությունը ողբերգական ավարտ ունենար, քանի որ մեծ մասը գտնվելիս են եղել գինովցած վիճակում։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները ունեն տեղեկություն, որ վիճաբանություն, ծեծկռտուքին ականատես է եղել նաև ակումբի տնօրենը ու այդ տեղեկությունը պարզվում է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին