▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում հնչել են կրակոցներ, տատ ու թոռ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վիրավորները տատ ու թոռ են: Թոռը, որը տղա է, 25 տարեկան է, տեղափոխվել է «Էրեբունի», իսկ  89-ամյա տատիկը՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոններ:

Այս պահին նշված հիվանդանոցներ են ժամանել ոստիկանության Շենագվիթի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ինչ հանգամանքներում են հրազենային վնասվածքներ ստացել:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ վիրավորներն են՝  25-ամյա Հարություն Ս.-ն և 89-ամյա Մարուս Մ.-ն, իսկ բնակարանում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին