▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում կորոնավիրուսից հղի կին է մահացել

Оրերս Երևանի հիվանդանոցներից մեկում հղի կին է մահացել։ Նախնական տվյալներով՝ կնոջ մահվան պատճառը եղել է կորոնավիրուսը։ Ծննդկանը գտնվում էր հղիության 7-րդ ամսում, վերջինիս կեսարյան հատում են արել, սակայն երեխան ևս մահացել է։ Կինը 3 երեխաների մայր է, մասնագիտությամբ բժշկուհի։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում հաստատել է կորոնավիրուսից հղիի մահվան լուրը։

«Ցավոք սրտի, երեկ ունեցել ենք մայրական մահացության դեպք:

40-ամյա կինն ունեցել է կորովիրուսային հիվանդություն, թոքաբորբ, ինչպես նաև մի շարք ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Պրոգրեսիվող շնչական անբավարարության պատճառով դեկտեմբերի 2-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

Այդ ընթացքում առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են կրկնակի կոնսիլիումներ` հանրապետության առաջատար մասնագետների ներգրավմամբ, սական, չնայած ձեռնարկված համալիր բուժական միջոցառումների, պացիենտի վիճակը շարունակել է վատանալ:

Դեկտեմբերի 11-ին արձանագրվել է պտղի մահ, որի կապակցությամբ կյանքի ցուցումով կատարվել է ծննդալուծում` կեսարյան հատման միջոցով, որի ընթացքում արձանագրվել է սրտի ռիթմի խանգարում, արյան շրջանառության կանգ, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, պացիենտը միացվել է թոքերի արհեստական շնճառության սարքին:

Դեկտեմբերի 13-ին վերջինիս վիճակը կտրուկ վատացել է և չնայած ողջ ծավալով իրականացված վերակենդանացման միջոցառումների, արձանագրվել է կենսաբանական մահ»,- ասել է Նիկողոսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին