▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում մեկ ոստիկան և ցուցարար տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում Ֆրանսիայի հրապարակից երկու քաղաքացի` տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոց: Այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Ֆրանսիայի հրապարակից 2 քաղաքացի տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոց։ Քաղաքացիներից մեկը՝ ՂԼ-ն, 1979 թվականի ծնված է, քաղաքացու մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում, մյուս քաղաքացին՝ 1997 թվականի ծնված ոստիկանության աշխատակից է, ունի վերին վերջույթի վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում»,-հայտնում է Դանիելյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները փորձում էին փակել Ֆրանսիայի հրապարակ տանող բոլոր ճանապարհները և  կաթվածահար անել երթևեկությունըսակայն ոստիկանության ծառայողներն ազատել են ճանապարհը ցուցարարներից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին