▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում փորձել են առևանգել 16-ամյա աղջկա

Օրերս արտառոց դեպք է գրանցվել Երեւանում. 16-ամյա աղջկա առեւանգումը կանխել են ընկերուհիները՝ իսկական դիմադրություն ցույց տալով երեք երիտասարդների։

Դեպքը տեղի է ունեցել «Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ»-ի մոտ՝ հոկտեմբերի 28-ին։ Քանաքեռավանի 16-ամյա աղջկա ծանոթը՝ 21 տարեկան երիտասարդը, փորձել է ընկերների հետ միասին առևանգել նրան, սակայն աղջիկը դիմադրել է։ Բարեբախտաբար նա միայնակ չի եղել, այլ՝ ընկերուհիների հետ, ովքեր ևս միացել են երիտասարդներին ցուցաբերված դիմադրությանը և հաղթող դուրս եկել։

Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել։

Նյութի աղբյուրը` Փաստինֆո

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին