▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում «Range Rover»-ով վթարի է ենթարկվել Արիանա Հովսեփյանը

Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Արիանա Հովսեփյանը իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայի թիվ 1 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթեվեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա հողաթմբին և կողաշրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին,  ով եղել է ուշագնաց վիճակում առաջինը օգնության են հասել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։

Հրշեջ-փրկարարներն ու պարեկները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է «Հերացու» անվան  Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Գ․ Շամշյանի տեղեկություններով հիվանդանոց տեղափոխված վիրավոր վարորդը Հասարակական գործիչ, NewsPress.am կայքի հիմնադիր տնօրեն, լրագրող Ա․ Հովսեփյանն է։

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին