▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում շան թաթերը կապել ու նետել են գետը

Aysor.am-ը գրել է, որ այսօր Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում` վերգետնյա անցումի մոտ, բազմաթիվ մարդիկ էին հավաքվել: Մոտակա խանութների ու սրճարանների աշխատակիցներից բացի դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկաններն ու ԱԻՆ փրկարարները: Վերջիններս երկար սանդուղքներ էին իջացնում դեպի Գետառի հունը, որպեսզի փրկեն ներքևում հայտնված շանը, որի թաթերը կապված էին կպչուն ժապավենով: 

Պարզվել է` շանը կերակրում են մոտակա սրճարաններից մեկի աշխատողները: Նրանց խոսքով` կենդանին հանգիստ է և երբեք անհանգստություն չի պատճառել ոչ անցորդներին, ոչ սրճարանի հաճախորդներին:

Ոչ ոք չի նկատել, թե ով է կապել շան թաթերն ու նրան նետել գետը:

Առավել մանրամասն՝ Aysor.am-ի տեսանյութում:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին