Դիտեք նաև՝
Թարմացված․ Հանրապետության հրապարակում մեկնարկեց հանրահավաքը` Նիկոլ Փաշինյանի հեռացման, արցախցիներին հումանիտար միջանցք տրամադրելու պահանջով: Հանրահավաքի մեկնարկին ցուցարարները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում ընկածների հիշատակը: |
Դիտեք նաև՝
Թարմացված․ «Թշնամին պահանջ է դրել բոլոր հրամանատարներին հանձնի, որպեսզի իր տարածքում դատի նրանց տաժանակրության կամ մահվան: Ճանապարհը մինչև հիմա փակ է, երթևեկություն չկա, Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին շրջափակման մեջ են, Ասկերանի գյուղերը գրավված են: Սա մի սոսկալի աղետ է, որը տեղի ունեցավ այս իշխանության և նրա հովանավորների կողմից գծած ծրագրի արդյունքում և որի պատանդը և զոհերն են դարձել մեր հայրենակիցները: Այսօր, երբ մենք գնում ենք քաղաքական կուրսի ու իշխանափոխության պահանջի, պետք է գիտակցենք, որ Արցախը արյունաքամ է լինում»,- հայտարարեց Ավետիք Չալաբյանը` նշելով կրիտիկական առաջնահերթությունները: «Առաջինը` ոչ մի հայ զինվոր և հրամանատար չպետք է արտահանձնվի Ադրբեջանին: Երկրորդը` ճանապարհները պետք է բացվեն: Երրորդը` հազարից ավելի մեր հայրենակիցներ տարհանվել են իրենց գյուղերից: Նրանք պետք է հնարավորություն ունենան վերադառնալ իրենց տներն, իրենց կյանքին: Եվ ամենակարևորը` այսօր մեզ ուզում են համոզել, որ հայոց պատմության վերջին Էջը շրջվել է և Արցախը կորցված է: Դա այդպես չէ»,- հայտարարեց Չալաբյանը: |
Թարմացված․ «Շատ կարևոր է, որ այսօր այն, ինչ մնացել է Արցախից, պահպանվի: ՄԱԿ ԱԽ երեկվա հրատապ նիստում շատ երկրներ Ադրբեջանի առջև պահանջ են դնում, որովհետև մեծ երկրները հասկանում են, որ ցեղասպանությունն իր վերջո իրենց խղճին է մնալու»,- Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի բեմից հայտարարեց Ավետիք Չալաբյանը: |
Թարմացված․ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ասաց. «Ձեզանից որևէ մեկն այս օրերին այս հրապարակում չէ՝ այս հարթակից որևէ մեկին իշխանության բերելու համար։ Մենք չենք պայքարում նրա համար, որ մեզնից մեկն իշխանություն լինի, այլ պայքարում ենք նրա համար, որ Հայաստանը առհասարակ իշխանություն ունենա, հետևաբար ձեր պայքարը սրբազան պայքար է»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։ |
Դիտեք նաև՝
Թարմացված․ Ինչպես և կոչ էր արել Անդրանիկ Թևանյանը, այս պահին Երևանի Կենտրոնի տարբեր փողոցներում ցուցարարները կաթվածահար են անում երթևեկությունը, փակում են կարևոր փողոցները: «Նիկոլ թուրք, Նիկոլ դավաճան», գոռում են ցուցարարները, վարորդները նրանց ողջունում են ավտոմեքենաների ազդանշաններով: Անհնազանդության ակցիաները կտևեն մինչև 21:30-ը: |
Երևանում շարունակվում են ցույցերն ու բողոքի ակցիաները․ Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է
Կարդացեք նաև՝ Մեզ համար այս պայքարը երբեք իշխանության գալու մասին չի եղել․ Սիրուշոն Հրապարակում է
Դիտեք նաև՝