▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում սպասվում է առատ ձյուն

Դիտեք նաև՝

Փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և΄ գիշերը, և΄ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով

Երևանի քաղաքապետարանից այս կապակցությամբ հայտնում են.

«ՇՄՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների համաձայն՝ փետրվարի 19-ի կեսօրից հետո, ինչպես նաև փետրվարի 20-23-ը Երևանում սպասվում են ձյան տեղումներ։

Փետրվարի 20-21-ին կանխատեսվում է առատ ձյուն, ինչը կարող է ազդել ճանապարհային երթևեկության, տեսանելիության և առօրյա գործունեության վրա։            

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում», Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն, Երևանի աշխատակազմի կոմունալ վարչության, ինչպես նաև վարչական շրջանների կոմունալ բաժինները իրենց ողջ ռեսուրսով ներգրավված են լինելու ձնամաքրման աշխատանքերում, միևնույն ժամանակ հիշեցնում ենք տնտեսվարողներին, որ ավագանու համապատասխան որոշմամբ վերջիններս պարտավոր են մաքրել և բարեկարգել հարակից տարածքները»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին