▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում տղամարդը մոտեցել է 28-ամյա ռուս կնոջը, ապա ձախ ձեռքով սեղմել հետույքը, իսկ աջ ձեռքով՝ ձախ կուրծքը

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել ՌԴ քաղաքացի, 28-ամյա Ամինա Ի.-ն և հայտնել, որ օրեր առաջ Երևանի Նար-Դոսի փողոցում իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարվել:

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 25-ին, երբ Նար-Դոսի փողոցի 128 հասցեի մոտ իրեն է մոտեցել մի անծանոթ տղամարդ՝ իբրև թե ծանոթանալու համար, ու երբ ինքը հայտնել է, որ մտադրություն չունի անծանոթ տղամարդու հետ շփվելու, այդ տղամարդը ձախ ձեռքով սեղմել է իր հետույքը, իսկ աջ ձեռքով՝ ձախ կուրծքը:

Ոստիկանները պարզել են անձի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին