▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանյան ակումբներից մեկում բերման են ենթարկել հայտնի անձանց ազգականներին

Այսօր՝ ապրիլի 23-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության՝ ժողովրդին հայտնի՝ կարմիր բերետների խմբի հետ, Տերյան փողոցում գործող «18+ Շոու» ակումբում իրականացրել են հատուկ օպերացիա։

Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները նշված վայրից մոտ 40 անձ են բերման ենթարկել Ոստիկանության Կենտրոնական բաժին, որոնցից մեծ մասի մոտ հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, կասկածելի առարկաներ, սառը զենքեր։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին