▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էրեբունի» ԲԿ-ում անհաս և հիվանդ նորածինների կյանքը վստահելի ձեռքերում է

«Էրեբունի» ԲԿ-ի և նրա աշխատողների անմնացորդ աշխատանքին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք: Այս հաստատության վերաբերյալ ասված ցանկացած լավ խոսք ապացույցի կարիք իսկապես չունի, քանի որ յուրաքանչյուր մարդ, ով գոնե մեկ անգամ եղել է «Էրեբունի» ԲԿ-ում, վստահաբար իրեն ապահով ձեռքերում է զգացել՝ համոզված լինելով, որ իր խնդիրն այստեղ լուծում կստանա փորձառու բժիշկների շնորհիվ: Այս անգամ ցանկանում ենք անդրադառնալ «Էրեբունի» ԲԿ ծննդատան նորածնային բաժանմունքի մասնագետներին:

Բաժանմունքի ղեկավար Պավել Մազմանյանը, ով լավագույններից մեկն է իր ոլորտում,  հրաշալի մասնագետ է, ունի երկար տարիների փորձ: Օժտված լինելով անսահման բարությամբ՝ իր մասնագիտական որակների շնորհիվ Պավել Մազմանյանը նորաթուխ մայրիկների շրջանում վստահություն է ներշնչում առաջին իսկ վայրկյաններից՝ տալով այն գիտակցությունը, որ իրենց փոքրիկները գտնվում են իսկապես վստահելի ձեռքերում: Պավել Մազմանյանը անում է հնարավոր և անհնարինը նորածիններին, ովքեր ունեն թեկուզև ոչ շատ լուրջ խնդիր, վերջնականապես առողջացնելու համար:  

Չնայած նորածնային բաժանմունքի բոլոր բժիշկներն (Լուսինե Չատրջյան, Լուսինե Գրիգորյան, Անահիտ Բաղդասարյան, Նաիրա Վարդանյան, Արուսիկ Այվազյան, Լուսինե Մովսիսյան, Գոհար Ահարոնյան) ու բուժքույրերը (Լյուդա Եֆիմովա, Հեղինե Ադիլխանյան, Ալինա Եղոյան, Արևիկ Ավագյան, Մարետա Վարդապետյան, Սուսաննա Սերոբյան, Բալասան Գևորգյան) հիանալի մասնագետներ են և անմնացորդ նվիրված են իրենց գործին, սակայն ցանկանում ենք առանձնացնել բժշկուհի Մարիամ Կեսոյանին, ով նորածնի կյանքի առաջին իսկ րոպեներից նրանց կողքին է և ոչ միայն հետևում է նրանց առողջական վիճակին, այլևս սրտացավորեն է մոտենում յուրաքանչյուր փոքրիկի:

Ինչպես հայտնի է «Էրեբունի» ԲԿ ծննդատան նորածնային բաժանմունքի մասնագետներն իրականացնում են առողջ, անհաս և հիվանդ այն նորածինների խնամքը, որոնք ինտենսիվ թերապիայի կարիք ունեն, հետևաբար՝ այս բաժանմունքի բուժաշխատողների գործն ավելի քան արժանի է մեծ գնահատանքի և շնորհակալության, քանի որ փոքրիկների կյանքը կախված է նաև նրանցից:

«Էրեբունի» ԲԿ-ում իրենց գործում պրոֆեսիոնալ նեոնատոլոգները միշտ պատրաստ են պատասխանելու նորածնի խնամքին վերաբերող ցանկացած հարցի:

Նման բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված անձնակազմի և իրենց գործում լավագույն մասնագետների համար շնորհակալություն ենք հայտնում ԲԿ-ի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանին:

Հ.Գ. Առողջություն բոլոր փոքրիկներին, իսկ բժիշկներին մեծ շնորհակալութուն՝ նրանց կատարած անմնացորդ աշխատանքի համար:

 

Անահիտ Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին