▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևի Պուտինը Կիրիլին չի ասել, թե ինչու էր եկել Երևան ապրիլի 24-ին

Արդեն տեղեկացրել ենք, որ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի խոսքերն, ըստ որոնց Թուրքիայում քրիստոնյաներին չեն ոչնչացրել, առաջացրել է համացանցի հայ օգտատերերի զարմանքն ու զայրույթը: 

Տիգրան Խզմալյանն այս առիթով գրում է. «Ռուս պատրիարք Կիրիլը հայտնել է, որ Օսմանյան Թուրքիան երբեք քրիստոնյաներին չեր ոչնչացրել: Նա կամ ժխտում է Հայոց Եղեռնը, կամ տեղյակ չէ այդ մասին: Երեւի Պուծինը նրան չի ասել, թե ինչի է եկել Երեւան ապրիլի 24-ին, թեեւ «ցեղասպանություն» բառը նա էլ այստեղ չարտասանեց: Իսկ գուցե Կիրիլի համար հայերը քրիստոնյա էլ չե՞ն...»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին