▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ 10-ից ավելի զինծառակողներ չեն գերեվարվել. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հերքում է տարածված լուրերը

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից հայկական մեդիատիրույթում հայտնված լուրը, թե իբր երեկ գերեվարվել են 10-ից ավելի հայ զինծառայողներ, ապատեղեկատվություն է: Նման դեպք երեկ տեղի չի ունեցել։

Այս մասին իրազեկում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն ու նշում, որ կառավարությունը շարունակում է պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված զինծառայողների վերադարձի շուրջ ամենօրյա աշխատանքները։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին