▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ երեկոյան Եվրամիությունը կարևոր հայտարարություն է արել գերիների հարցով․ Փաշինյան

Բոլորիս համար ամենացավոտ խնդիրը գերեվարված քաղաքացիների խնդիրն է. այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

/filemanager/uploads/2019/08/week-3/nikol_pashinyan_5.jpg

«Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունը չի կատարում, և կարող ենք արձանագրել, որ այս փաստն  արդեն դառնում է միջազգային օրակարգի հարց։ Երեկ Եվրամիությունը շատ կարեւոր հայտարարություն է տարածել, որում արձանագրվում է շատ կոնկրետ և հասցեական, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց, ընդ որում, անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքներից: Վերջին շրջանում միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց խնդիրների հետ, շատ կարևոր է և մեծացնում է լավատեսությունը, որ մենք այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ: Մեզ հարկավոր է լինել առավելագույնս համբերատար և հետևողական, և այս հարցը միանշանակորեն դրական լուծում պետք է ստանա»,-հավելեց նա:

Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին