▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ Գավառում սպանված քննիչը երկու անչափահաս երեխա ուներ. նա արդարադատության 1-ին դասի խորհրդական էր

Երեկ Գավառում տեղի ունեցած միջադեպերի հետևանքով սպանված 31-ամյա քննիչ Զոհրաբ Պարոնիկյանը ամուսնացած էր, ապրում էր Գավառում կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ:

/filemanager/uploads/2020/04/week-5/Gavar_spanvac.jpg

Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը, ում հետ զրույցում ասել է Գավառի համայնքապետարանի մամուլի քարտուղար Ալլա Մանուկյանը.

«Իրեն Գավառում հարգում, սիրում էին, լավ անուն ունեցող տղա էր, նորմալ, իր բնականոն կյանքով ապրում էր: Մանրամասներ կան՝ մեզ էլ են հետաքրքրում, բայց նույնիսկ մենք հիմա այցելություններ չենք անում նրա հարազատներին. պետք է այդ պահը ճիշտ կազմակերպել, որ նրանց էլ չնեղացնենք»:

Իսկ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը կայքի հարցին ի պատասխան՝ ասել է, որ Զոհրաբ Պարոնիկյանը 2013-14 թվականներին աշխատել է Պաշտպանության նախարարությունում՝ որպես քրեագետ մասնագետ. 2014 թվականից ծառայության է անցել Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 5-րդ կայազորում: Նա արդարադատության 1-ին դասի խորհրդական էր:

Հիշեցնենք, երեկ Գավառում հնչած կրակոցների հետևանքով 2 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գավառի՝ 2 հոգի էլ Երևանի հիվանդանոցներ: Նախնական տեղեկություններով՝ մահացածներից մեկը Նորատուսից է, մյուսն էլ զինվորական քննիչ է: Հնչած կրակոցներին հաջորդել է վենդետան հիվանդանոցում, մահացածներից մեկի հարզատները ներխուժել են հիվանդանոց, ջարդուփշուր արել դռներն ու պատուհանները:

Գեղարքունիքի մարզպետը հայտնել էր, որ հիվանդանոց ներխուժած անձինք եղել են ավելի քան 500-ը, վնասել են հիվանդանոցն ամբողջությամբ, ներխուժել տարբեր մուտքերից:

Այսօր առավոտյան հայտնի դարձան դաժան դեպքի ժամանակ մահացածների ու վիրավորների անունները։ Նրանց մեջ կան 18, 28 տարեկան եւ մինչեւ 37 տարեկան տղամարդիկ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին