Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.
«Երբ Նիկոլն ու իր շքախումբը երեկ հաշվետվություն էին ներկայացնում իրեն հաջողությունների վերաբերյալ, մի բանի հույս ունեին, որ մարդիկ կարճ հիշողություն ունեն: Հույս ունեին, որ մենք կմոռանանք այն, ինչ տեղի ունեցավ վերջին 3 տարում: Կարևոր է, որ մենք հիշենք: Կարևոր է, որպեսզի որևէ մեկը չմոռանա՝ հեղափոխական իշխանությունը տապալել է ամեն ինչ, ինչ արել է: Իսկ ավելի հաճախ ամեն ինչ ավարտվել է ողբերգությամբ»: