▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ ուշ երեկոյան կտրուկ վատացել է Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը, խցում ուշագնաց է եղել

Երեկ ուշ երեկոյան կտրուկ վատացել է Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը։ Այնքան է վատացել, որ նա խցում ուշագնաց է եղել։

Այս մասին գրում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Բժշկական միջամտությամբ Տաթևի վիճակը կայունացել է, այժմ նա գտնվում է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության տակ։ Բժիշկը որոշել է ներգրավվել հոգեբանի։

Դիմել ենք նաև ՄԻՊ-ի արագ արձագանքմանը և ստացել անհրաժեշտ միջամտություն»,-գրել է նա։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին