▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևո՞ւմ է, որ սրանք մի կաթիլ պատասխանատվություն ու ցավ են զգում էս բոլոր արհավիրքների համար». Ճաղարյան

Դիտեք նաև՝

 

Լրագրող Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի երկոտանի կենդանի զոհվածների ծնողների լուսանկարներն էր դրել Ֆեյսբուքում` հետեւյալ զառանցանքով (մեջբերումը բառացի չի)` սրանց վրայից երեւո՞ւմ է, որ վիշտ ունեն։


Տավա՛ր, նաեւ էդ տավարի այս գրառումը տարածողներ, սրանց վրայից երեւո՞ւմ է, որ իրենց խղճի վրա 4 հազար երիտասարդի մահ կա, հազարավոր հաշմված երիտասարդներ կան, կորսված Արցախ կա, Հայաստանի տարածքից կիլոմետրերով տարածքային կորուստ կա, 15 այրված–մոխիր դարձած զինվոր կա, գրեթե ամեն օր սահմանին զոհվող զինվոր կա, մարդու վրա թքող ու մարսող Ալեն կա, վրաերթի ենթարկված ու սպանված հղի կին կա` չպատժված մարդասպանով, բանտում էս պահին փակված սգավոր մայր կա եւ Հայաստանի դիմացը մի ահռելի վիհ կա, անունը` անորոշություն։
Երեւո՞ւմ է, որ սրանք մի կաթիլ պատասխանատվություն ու ցավ են զգում էս բոլոր արհավիրքների համար։
Դե հետները բերաններդ բացեք ու հռհռացեք. իրենք մի օր կծլկեն, էդ հռհռացողներդ մեզ հետ մնալու եք Հայաստանում։ Հուսանք, էն ժամանակ էլ հռհռալու առիթ կունենաք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին